Աշխարհ

19.01.2015 16:39


Սիրիայում իրանցի գեներալ է զոհվել իսրայելական օդուժի հարվածի հետևանքով

Սիրիայում իրանցի գեներալ է զոհվել իսրայելական օդուժի հարվածի հետևանքով

Սիրիայի տարածքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պաշտպաններ» կորպուսի իրանցի ջոկատային գեներալ Մոհամմադ Ալիուլլա Դաադին։ Այս մասին հաղորդում է «ԻՍՆԱ» տեղեկատվական գործակալությունը։
Ավելի վաղ արաբական ԶԼՄ–ն հայտնել էր, որ Մազրաաթ–էլ–Ամալ բնակավայրում՝ Էլ–Քունեյթրա քաղաքի մոտակայքում, Իսրայելի օդուժի գրոհի հետևանքով «Իսլամական հեղափոխության պաշտպաններ» կորպուսի վեց ներկայացուցիչ է զոհվել։ Նրանց թվում է Ջիհադ Մուգնիան՝ «Հըզբոլլահի» հատուկ ծառայության նախկին ղեկավարի որդին, ինչպես նաև երեքից հինգ ուղեկցող անձ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը