Լրահոս

20.01.2015 22:48


ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել 13 դեռահասի

ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել 13 դեռահասի

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 13 դեռահասի, ովքեր ներկա են եղել Ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության Իրաք-Հորդանան հանդիպմանը։

Lenta-ի փոխանցմամբ՝ ծայրահեղականների գաղափարախոսները համարել են, որ մարզական խաղի դիտումը հանցանք է, որը պետք է պատժվի մահվամբ: Նրանք 13 դեռահասի մեղադրել են կրոնական օրենքների խախտման համար և գնդակահարել երեխաներին:

Ֆուտբոլի Ասիայի գավաթի 2015թ. խաղարկությունը տեղի է ունենում Ավստրալիայում: Այն մեկնարկել է հունվարի 9-ից և կավարտվի հունվարի 31-ին։

Այս խորագրի վերջին նյութերը