Աշխարհ

24.01.2015 10:44


Սպիտակ տունը բարձրաձայնել է ԱՄՆ–ի և Իսրայելի տարաձայնությունների մասին

Սպիտակ տունը բարձրաձայնել է ԱՄՆ–ի և Իսրայելի տարաձայնությունների մասին

ԱՄՆ–ի և Իսրայելի ղեկավարության միջև «հիմնավոր տարաձայնություններ կան» Իրանի և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ։ Դա ընդունել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնստը։ Անցած մշտական ճեպազրույցում լրագրողների համար հիմնական թեման իսրայելացի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն էր Վաշինգտոն՝ Կոնգրեսում ելույթ ունենալու համար, որը ներկայումս ամբողջապես վերահսկվում է հանրապետականների կողմից, և Բարաք Օբամայի հրաժարականը՝ հանդիպել նրան այդ այցի ընթացքում։
«Մենք կնախընտրեինք, որ Իսրայելի վարչապետը կիսեր մեր նախագահի տեսակետը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ՝ միջազգային հանրության մտավախությունների չեղարկման հարցում», – նշել է մամուլի քարտուղարը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ը «ամբողջ ուժով փորձում է նրան համոզել, որ արժե օգտվել այն դիվանագիտական հնարավորությունից, որը ստեղծվել է հզոր պատժամիջոցների շնորհիվ»։
«Սակայն վարչապետ Նեթանյահուն հերթական անգամ նշում է, որ չի հավատում այդ դիվանագիտական հնարավորությանը, և այդ հարցում մենք հիմնարար տարաձայնություններ ունենք», – հավելել է Էռնստը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը