Աշխարհ

03.02.2015 17:48


ԱՄՆ ավիացիան և դաշնակիցները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ նավթային սարքավորումների մի մասը

ԱՄՆ ավիացիան և դաշնակիցները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ նավթային սարքավորումների մի մասը

ԱՄՆ ԶՈւ–ն և նրա դաշնակիցները վերջին օրվա ընթացքում օդից ևս 14 հարված են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Սիրիայում ԻՊ օբյեկտները ռմբակոծման են ենթարկվել Քոբանի քաղաքի մոտակայքում՝ Թուրքիայի հետ սահմանին, որը գրեթե ազատել են ծայրահեղականներից քրդական տեղի ջոկատները։ Էլ–Հասաքա քաղաքից ոչ հեռու իրականացված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են զինյալների նավթային սարքավորումները։

ԻՊ ճամբարներ են ոչնչացվել Իրաքում՝ Մոսուլ քաղաքի շրջակայքում, Թել Աֆարում և Ֆալուջայում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը