Լրահոս

09.02.2015 14:22


Դոնբասում հուժկու պայթյուն է որոտացել

Դոնբասում հուժկու պայթյուն է որոտացել

Դոնեցկի Կույբիշևյան շրջանի Տեքստիլշչիկների թաղամասում հուժկու պայթյուն է որոտացել։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին հեռախոսով հաղորդել են ԴԺՀ աշխարհազորայինները։

«Հավանաբար, հրետանային արկի հարված է եղել»,–ասել է գործակալության զրուցակիցը։
Ականատեսները նաև հաղորդել են, որ պայթյունի ձայնը լսվել է քաղաքի գրեթե բոլոր շրջաններում։
Աշխարհազորայինների շտաբում նշել են, որ դեռևս տեղեկատվություն չունեն տուժածների և փլուզումների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը