Լրահոս

09.02.2015 14:25


Կահիրեի մարզադաշտում անկարգությունների զոհերի թիվը հասել է 19–ի

Կահիրեի մարզադաշտում անկարգությունների զոհերի թիվը հասել է 19–ի

Անկարգությունների զոհերի թիվը Կահիրեի մարզադաշտում հասել է 19–ի։ Այս մասին հայտնել է «France Press» գործակալությունը։

Անվտանգության ուժերի և երկրում հայտնի «Զամալեք» ֆուտբոլային ակումբի ծայրահեղ երկրպագուների՝ «ուլտրասի» միջև բախումը եգիպտական մայրաքաղաքում բռնկվել է ՀՕՊ ուժերի մարզահամալիրի առաջ։ Հրմշտոց է սկսվել, որն էլ հանգեցրել է զոհերի։ 19 մարդ է զոհվել, 22 ոստիկան՝ վնասվածքներ ստացել, 18 երկրպագու ձերբակալվել է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու մեքենա է հրդեհվել, այդ թվում՝ ոստիկանական, իսկ զոհվածների թիվը հասել է 16-ի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը