Լրահոս

09.02.2015 15:32


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն Արևմուտքից Ուկրաինային զենք տրամադրելը համարում է ռիսկային

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն Արևմուտքից Ուկրաինային զենք տրամադրելը համարում է ռիսկային

Արևմուտքի կողմից ուկրաինական բանակին զենքի տրամադրումը կարող է հանգեցնել Ուկրաինայի արևելքում բախման լարվածության։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը բրիտանական «The Guardian»–ին տված հարցազրույում։
Զաննիերն ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինայում բարեփոխումներին և Կիևին չթռչող զինամթերքի մատակարարմանը, սակայն ռազմական զենքի տրամադրումը խիստ վտանգավոր է համարում։

«Ռիսկն այն է, որ դա կամրապնդի անջատողականների համոզմունքը, որ նրանք պատերազմում են ՆԱՏՕ–ի և Արևմուտքի դեմ,–նշել է գլխավոր քարտուղարը։

Կիևին զենք մատակարարելը նրան աջակցող արևմտյան երկրներից կարող է ստիպել ռուսներին ավելի անմիջական մասնակցություն ունենալ հակամարտությունում. Ռուսաստանը դրանում կարող է սպառնալիք տեսնել իր համար,–հստակեցրել է նա։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ–ում չկան համոզիչ ապացույցներ, որ զենքն աշխարհազորայինները ստանում են Ռուսաստանից։ ԵԱՀԿ դիտորդները, ինչպես ընդգծել է գլխավոր քարտուղարը, անձամբ չեն տեսել՝ ինչպես են ռազմական սարքավորումները հատում սահմանը Ռուսաստանի կողմից, քանզի ԵԱՀԿ դիտորդների մուտքն ուկրաինական սահման սահմանափակ է։

Ավելի վաղ գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում Զաննիերն ասել էր, որ ԵԱՀԿ–ն պահանջում է անխոչընդոտ մուտք ռուս–ուկրաինական ողջ սահմանին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը