Լրահոս

06.10.2009 15:50


«Еркрамас» թերթի գլխավոր խմբագիր. «Նախագահը պետք է պատասխան տա իր կուսակցի արտահայտության համար»

«Հայաստանի իշխանության ներկայացուցիչների նյարդերը տեղի են տալիս։ Այդքան պարզ թվացող, դավաճանական արձանագրությունների ստորագրումը բախվել է Սփյուռքի վճռական դիմադրությանը և Երևանում ոմանց մոտ, չեն մնացել այլ փաստարկներ, քան վիրավորանքը»,-այսպես է մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերը Ռուսաստանի հայերի «Еркрамас» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը։ Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթին Գալուստ Սահակյանը ասել էր, թե «Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականք են» և «մոլախոտը մեր ազգից դեռևս չի վերացել»։ Տիգրան Թավադյանի դիտարկմամբ՝ այն վիրավորանքից հետո, ինչպիսին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն է՝ Գալուստ Սահակյանի ասածը հիմարություն է, սակայն նախագահը Սփյուռքին պետք է պատասխանի՝ համամի՞տ է նա իր կուսակցի ասածի հետ, թե՞ դատապարտում է վերջինիս խոսքերը։

Ըստ՝ «Еркрамас»-ի

Այս խորագրի վերջին նյութերը