Լրահոս

11.02.2015 17:43


Քիշնևը և Տիրասպոլը պատրաստ են վերսկսել բանակցությունները

Քիշնևը և Տիրասպոլը պատրաստ են վերսկսել բանակցությունները

Մոլդովան և չճանաչված Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը պատրաստ են վերսկսել բանակցությունները մերձդնեստրյան կարգավորման հարցով «5+2» ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Ռադոյկո Բոգոևիչը։

«Դնեստրի ինչպես աջ, այնպես էլ ձախ ափի մասնակիցները, որոնց ես հանդիպել եմ, պարզ և ոչ երկիմաստ հայտնել են բանակցությունների սեղանի շուրջ նստելու ձգտումը՝ կուտակված խնդիրները լուծելու համար», – ասել է նա ճեպազրույցում՝ ամփոփելով Քիշնև և Տիրասպոլ այցի արդյունքները։

Բոգոևիչի խոսքերով՝ երկու պարագա է խոչնդոտում գործընթացի մեկնարկին՝ կառավարության բացակայությունը Մոլդովայում և հստակ անձի՝ Մոլդովայից քաղաքական ներկայացուցչի բացակայությունը բանակցային գործընթացում։ Նա նշել է՝ հենց այդ խնդիրը լուծվի, կապերը կվերականգնվեն։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը

Այս խորագրի վերջին նյութերը