Լրահոս

11.02.2015 18:05


18.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

18.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 18.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջաթափ, Նորաշեն, Հարվան, Եղիպատրուշ, Ջրամբար, Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շռնկանի, Սիփան, Ավշեն, Միրաք, Ապարան, Նիգավան և Շիրակի մարզի Ամասիա գյուղերի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:


Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:

Մեղրի, Քաջարան, Կապան քաղաքներում տեղում է անձրև, իսկ Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում՝ ձյուն:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Այս խորագրի վերջին նյութերը