Թմրամիջոց են հայտնաբերել վերարկուի գրպանի աստառի միջից
Ոստիկանությունից հայտնում են, որ Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Փամբակ գյուղից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սպարտակ Ն.-ին: Խուզարկությամբ նրա վերարկուի գրպանի աստառի միջից հայտնաբերվել է լուցկու տուփում լցված չորացված, մանրացված կանեփանման զանգված: Սպարտակ Ն.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի տերևներ են, որոնք ինքը 2014 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հավաքել է Փամբակ գյուղի հարակից հանդամասից և պահել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Թմրամիջոց են հայտնաբերել վերարկուի գրպանի աստառի միջից
Ոստիկանությունից հայտնում են, որ Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Փամբակ գյուղից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սպարտակ Ն.-ին:
Խուզարկությամբ նրա վերարկուի գրպանի աստառի միջից հայտնաբերվել է լուցկու տուփում լցված չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Սպարտակ Ն.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի տերևներ են, որոնք ինքը 2014 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հավաքել է Փամբակ գյուղի հարակից հանդամասից և պահել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: