Փետրվարի 15-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 85QO555 պ/հ (վարորդ Ս. Զ. ծնվ.1957թ.) և «ՎԱԶ 21015» մակնիշի 45UQ045 պ/հ (վարորդ Ա. Ղ. ծնվ.1980թ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ. (ծնվ.1954թ.), Վ (ծնվ.1958թ.) և Հ. (ծնվ.1970թ.) Մխիթարյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. և Հ. Մ.-ը` միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՃՏՊ Գյումրի քաղաքում. կան տուժածներ
Փետրվարի 15-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 85QO555 պ/հ (վարորդ Ս. Զ. ծնվ.1957թ.) և «ՎԱԶ 21015» մակնիշի 45UQ045 պ/հ (վարորդ Ա. Ղ. ծնվ.1980թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ. (ծնվ.1954թ.), Վ (ծնվ.1958թ.) և Հ. (ծնվ.1970թ.) Մխիթարյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. և Հ. Մ.-ը` միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: