Լրահոս

16.02.2015 10:21


Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը