Աշխարհ

18.02.2015 11:07


Ղազախստանում հնարավոր է՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն

Ղազախստանում հնարավոր է՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն

Արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հարցով Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը դիմել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի փոխնախագահ Անատոլի Բաշմակովն առաջարկել է արտահերթ նախագահական ընտրություններն անցկացնել մոտ ժամանակներս:

Այդ նախաձեռնությանն աջակցել են Ղազախստանի առանցքային քաղաքական գործիչները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը