Տնտեսական

18.02.2015 15:06


Հիմնանորոգվել են Նորաշեն համայնքի ավտոճանապարհները

Հիմնանորոգվել են Նորաշեն համայնքի ավտոճանապարհները

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Նորաշեն-Դվին և Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհների շուրջ 600մ երկարությամբ հատվածներում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ:
Մինչ վերանորոգումը ավտոճանապարհների ասֆալտբետոնե ծածկերը գտնվում էին վատ վիճակում: Առաջացել էին փոսեր, լայնական, երկայնական և ցանցավոր ճաքեր: Իջատեղերը գտնվում էին անմխիթար վիճակում: Նորաշեն-Դվին ավտոճանապարհի մայթերին կային հողաթմբեր, եզրաքարերը քանդվել էին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարները Նորաշեն-Դվին և Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհներին կատարել են ասֆալտբետոնե պատվածքի փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, իջատեղերի և մայթերի նորոգման աշխատանքներ: Տեղադրվել են նաև ճանապարհային նոր նշաններ, կատարվել է գծանշում, իսկ Նորաշեն գյուղի դպրոցի հարակից տարածքում գծանշվել է հետիոտնային անցում:
Հիմնանորոգումից հետո նշված համայնքները կապող ավտոճանապարհների երթևեկությունը բարելավվել է` դառնալով ավելի անվտանգ և հարմարավետ:
Նորաշեն-Դվին ավտոճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 24.498.168, իսկ Քաղցրաշեն-Նորաշեն ճանապարհահատվածի համար` 17.228.052 ՀՀ դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածերն ընդունել է շահագործման:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը