Աշխարհ

23.02.2015 10:49


Իրանի ԱԳՆ. ««Վեցնյակի» հետ բանակցություններում առաջին օրը չի հաջողվել հասնել առաջխաղացման»

Իրանի ԱԳՆ. ««Վեցնյակի» հետ բանակցություններում առաջին օրը չի հաջողվել հասնել առաջխաղացման»

Ժնևում «վեցնյակի» և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրով բանակցությունների հերթական փուլի առաջին օրը չի հաջողվել հասնել առաջընթացի։

«Քննարկումները լավ են ընթացել, բայց մենք դեռևս որևէ առաջընթացի չենք հասել»,– հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչին հանդիպման ավարտին։

Բանակցությունների մասնակից պատվիրակությունները լքել են ԵՄ ներկայացուցչությունը Ժնևում։
ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչները չեն մեկնաբանել հանդիպման արդյունքները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը