Քաղաքական

26.02.2015 17:13


Տիգրան Ուրիխանյան. «Այդ մասին հայտնի կլինի հենց համագումարի ժամանակ»

Տիգրան Ուրիխանյան. «Այդ մասին հայտնի կլինի հենց համագումարի ժամանակ»

Ինչպես հայտնել էինք, մարտի 5-ին՝ ժամը 15.00-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։

«7օր»–ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով հարցին՝ ԲՀԿ–ի արտահերթ համագումարին ի՞նչ օրակարգային հարցեր են քննարկվելու, ասել է.

«Այդ մասին հայտնի կլինի հենց համագումարի ժամանակ»։

Հարցին էլ՝ ինչո՞ւ այս պահին օրակարգի վերաբերյալ տեղեկատվություն չկա, ԲՀԿ մամուլի խոսնակն ասել է, որ նման տեղեկատվություն չի տրամադրվում՝ «նպատակահարմարությունից ելնելով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը