Լրահոս

28.02.2015 11:11


Այսօր՝ «Բորուսիա»–«Շալկե»

Այսօր՝ «Բորուսիա»–«Շալկե»

Այսօր գերմանական Բունդեսլիգայի առաջնության 23–րդ խաղափուլի շրջանակներում դորտմունդյան «Բորուսիա»–ն տնային խաղ կունենա Գելզենկիրխենի «Շալկե»–ի հետ։

Շնորհիվ վերջին 3 հաղթանակի՝ դորտմունդցիներին հաջողվել է 25 միավորով բարձրանալ 11–րդ հորիզոնական։ Նման առաջընթացը շատերը պայմանավորում են վնասվածքներ ունեցող 3 խաղացողի վերադարձով, և առաջին հերթին՝ Մարկո Ռոյսի։

Թեև «Շալկե»–ն 32 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4–րդ տեղը, բուքմեյքերներն առաջնությունը տալիս են «Բորուսիային»՝ նրա հաղթանակը գնահատելով 1,5 գործակցով։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 18:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը