Աշխարհ

11.03.2015 14:20


Մերկելը մայիսի 9–ին չի այցելի Մոսկվա՝ տոնական շքերթին

Մերկելը մայիսի 9–ին չի այցելի Մոսկվա՝ տոնական շքերթին

«Zeit» թերթի տվյալներով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ այժմ հնարավոր չէ իր ներկայությունը Կարմիր հրապարակում՝ մայիսի 9–ին անցկացվելիք շքերթին։

«ТАСС»–ի փոխանցմամբ՝ Մերկելը չի մասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված այդ տոնական միջոցառմանը։

Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել։

Նշենք, որ Մոսկվայի կենտրոնում Հաղթանակի 65–ամյակին նվիրված շքերթին Մերկելը ներկա էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը