Լրահոս

14.03.2015 09:18


Ջրասուզակները հայտնաբերել են ատրճանակներ, որոնցից մեկով, հնարավոր է, սպանվել է Նեմցովը (տեսանյութ)

Ջրասուզակները հայտնաբերել են ատրճանակներ, որոնցից մեկով, հնարավոր է, սպանվել է Նեմցովը (տեսանյութ)

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Մոսկվա գետի հատակից՝ Մեծ Մոսկովորեցկի կամրջից քիչ հեռու, որտեղ սպանել էին ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին, երկու ատրճանակ է գտնվել։ Դրանցից մեկով էլ, հնարավոր է, սպանվել է քաղաքական գործիչը։

Փորձաքննության արդյունքներով՝ ատրճանակներից մեկը հաստատ սպանության միջոց չի եղել, մյուսի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը դեռ պատրաստ չէ։

Հիշեցնենք՝ Նեմցովը սպանվեց մարտի 1–ին նախատեսվող ընդդիմության ցույցի նախաշեմին։ Ներկայումս կասկածյալների թվում են Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը, Համզաթ Բախաևը, Թամերլան Էսկերխանովը և Շադիդ Գուբաշևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը