Աշխարհ

18.03.2015 11:57


Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու ՌԴ առաջնորդ Վլադիրմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։

Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմանի փոխգործակցության հարցեր, 2014–ի դեկտեմբերին Անկարայում կայացած Համագործակցության խորհրդի 5–րդ նիստի կարևորագույն որոշումների իրագործման ընթացքը՝ էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի շեշտադրությամբ, այդ թվում՝ «Թուրքական հոսք»–ի։

Զրույցի ընթացքում նաև մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի, ինչպես նաև բարձր մակարդակով նախատեսվելիք շփումների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը