Աշխարհ

19.03.2015 10:05


Բալթյան նավատորմի ավիացիան զորավարժություններ է սկսել

Բալթյան նավատորմի ավիացիան զորավարժություններ է սկսել

ՌԴ ԶՈւ Բալթյան նավատորմի ծովային ավիացիան ուսումնական թռիչքներ է իրականացրել՝ օդային պատերազմ նմանակելով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ երկրի ՊՆ–ին հղումով։

«Ծրագրային ռազմավարական հրամանատարական–շտաբային զորավարժությունների շրջանակներում ՌԴ ԶՈւ Բալթյան նավատորմի Су-27 կործանիչների և Су-24 ռմբակոծիչների անձնակազմերը գիշերային ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել»,–նշվում է հայտարարության մեջ։

Իսկ մոտ ժամանակներս ծրագրվում է նաև «ցամաքային ռմբանետում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սևծովյան նավատորմի ավիացիան և նավերը Սև ծովում երևակայական հակառակորդի սուզանավերի որոնումներ են սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը