Աշխարհ

19.03.2015 12:51


Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ուզբեկստանում այսօր մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս մասին գրում է «ՌԻԱ «Նովոստի»–ն՝ Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրությանը հղումով։

Նշվում է, որ արտահերթ քվեարկությունը սկսվում է ընտրություններից 10 օր առաջ, ու ավարտվում է դրանցից 1 օր առաջ։ Հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 29-ին:

Երկրի ղեկավարն ընտրվելու է 5 տարի ժամկետով:

2007–ին 7 տարի ժամկետով երկրի ղեկավար է ընտրվել Իսլամ Քարիմովը, ով ղեկավարում է Ուզբեկստանը 1989–ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը