Աշխարհ

20.03.2015 10:10


Նիգերիայում առևանգել են ՕՊԵԿ–ի նախագահի եղբորը

Նիգերիայում առևանգել են ՕՊԵԿ–ի նախագահի եղբորը

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ անհայտ զինված անձինք Նիգերիայի հարավում առևանգել են երկրի նավթի նախարար, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ներկայիս նախագահ Դիեզանի Ալիսոն–Մադուեկեի կրտսեր եղբորը՝ Հովսեփ Ահամին։

Տեղական իրավապահ մարմինների տվյալներով՝ չարագործներն Ահամին առևանգել են Յենագոա քաղաքում՝ Բայելս նահանգի վարչական կենտրոնում։

Նիգերիայում գործող զինյալ խմբավորումներից դեռ ոչ ոք չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը։

Դիտորդները նշում են, որ այդ երկրում հաճախ են քաղաքական հայտնի գործիչների մերձավորների և պաշտոնյաների առևանգում փրկագին ստանալու նպատակով։

Դիեզանի Ալիսոն–Մադուեկեն, որը մեկ տարով ՕՊԵԿ–ի նախագահի պաշտոնում է 2015թ. հունվարի 1–ից, կազմակերպության պատմության մեջ առաջին կին նախագահն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը