Աշխարհ

04.04.2015 18:59


Չինաստանում պանդաների 8–րոպեանոց կենակցությունը ցնցել է կենդանասերներին (տեսանյութ)

Չինաստանում պանդաների 8–րոպեանոց կենակցությունը ցնցել է կենդանասերներին (տեսանյութ)

Այս կենդանիները չափազանց ցածր լիբիդո՝ սեռական էներգիա ունեն, որի պատճառով էլ հազվադեպ են զուգավորվում։ Ահա թե ինչու Մեծ պանդաների հետազոտական կենտրոնի աշխատակիցներին ցնցել է Սիչուան չինական նահանգում Լու Լու և Չժեն Չժեն պանդաների երկարատև կենակցությունը։ 7 րոպե 45 վայրկյան տևած ակտը նոր ռեկորդ է դարձել։ Սովորաբար, այդ ընթացքը 30 վայկրկյանից 5 րոպե է ձգվում, ահա թե ինչու սիրային «մարաթոնը» հաճելիորեն զարմացրել է գիտնականներին։

Պանդաների մյուս զույգը՝ Յի Բաոն և Ջին Սինը, ավելի համեստ է գտնվել՝ հարաբերվելով ընդամենը 1 րոպե 20 վայրկյան։

Ներկայումս մեծ պանդաներն անհետացման եզրին են։ Պատճառներից մեկն էլ ցածր լիբիդոն է։ Կենդանիների սեռական էներգիան բարձրացնելու համար գիտնականները ոչ ավանդական և ինքնատիպ մեթոդ են հնարել. նրանք պանդաների զուգավորման տեսանյութեր են ցույց տալիս կենդանիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը