Աշխարհ

05.04.2015 15:22


ԱՄՆ–ի կողմից օդային գլոբալ հարվածը ՌԴ–ի համար գլխավոր սպառնալիքն է

ԱՄՆ–ի կողմից օդային գլոբալ հարվածը ՌԴ–ի համար գլխավոր սպառնալիքն է

ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ–մայոր Կիրիլ Մակարովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանի օդային տարածքում ակնթարթային հնարավոր հարձակումն առաջնային պատճառն է ամրացնելու ՌԴ–ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգը։ «РИА Новости»–ն հայտնում է, որ Մակարովը հավելել է՝ այդ հարցն այսօր մղվել է առաջնային պլան։

«Դա հիմնավորված է նրանով, որ ԱՄՆ–ում ընդունվել է ակնթարթային գլոբալ հարված հասցնելու դիրքորոշումը, ինչը հիմնական վտանգն է ներկայացնում ՌԴ–ի համար՝ օդային–տիեզերական տարածքում»,–ավելացրել է նա։

Մակարովն ընդգծել է, որ ԱՄՆ–ի որդեգրած դիրքորոշումը ենթադրում է օդային տարածքով ակնթարթային գլոբալ հարված հասցնել այն պետություններին, որոնց ԱՄՆ–ն թշնամի է համարում։ Դրանում կարող են գործադրվել թևավոր հրթիռներ, միջմայրցամաքային հրթիռներ և այնպիսի միջոցներ, որոնք պետք է ստեղծվեն մոտ ապագայում՝ գերձայնային թռչող սարքեր։

«Հենց այդպիսի թռչող սարքերի դեմ պայքարի համար էլ կառուցվում է Ռուսաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, որին երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում»,–եզրափակել է ռուս գեներալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը