Աշխարհ

06.04.2015 20:09


Շարժասանդուղքի հետ խաղի բռնված աղջնակը զոհվել է Մալազիայում (տեսանյութ)

Շարժասանդուղքի հետ խաղի բռնված աղջնակը զոհվել է Մալազիայում (տեսանյութ)

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Մալազիայի առևտրի կենտրոնում։ 6–ամյա Սոֆյան քրոջ հետ խաղի է բռնվել շարժասանդուղքի հետ, և հանկարծակի ցած ընկել երկրորդ հարկից։ Աղջկա գլուխը բախվել է հատակին. ստացված վնասվածքներից նա տեղում զոհվել է։

Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են այդ պահը։ Կադրերից երևում է, որ աղջիկների կողքին եղել է նրանց մայրը, սակայն հսկողությունից դուրս է թողել նրանց, քանի որ տարված է եղել իր բջջային հեռախոսով։

Խաղի ընթացքում քույրերից մեկի հիջաբը հանկարծակի կպչում է շարժասանդուղքի բազրիքին, և նա ցած է ընկնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը