Աշխարհ

06.04.2015 22:37


Օբաման Սպիտակ տան այգում հեքիաթ է պատմել երեխաներին (տեսանյութ)

Օբաման Սպիտակ տան այգում հեքիաթ է պատմել երեխաներին (տեսանյութ)

Ավելի քան 35 հազար մարդ է երկուշաբթի այցելել Սպիտակ տուն՝ մասնակցելու Զատկի ձվերը գլորելու ավանդական դարձած և թվով արդեն 137-րդ տոնակատարությանը։

«INTERFAX»–ը, հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնական կայքին, հայտնում է, որ մեծահասակներն ու երեխաները վայելել են կենդանի երաժշտություն, մասնակցել սպորտային մրցումների և Զատկի ավանդական խաղին։

Իսկ մանուկներին հեքիաթներ են կարդացել։ Դրանցից մեկն ընթերցել է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Սպիակ տան սիզամարգի վրա Զատկի ձվերը շերեփների միջոցով գլորելու ավանդական խաղի իմաստը մյուս մասնակիցների ձվերը ձեռք բերելն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը