Աշխարհ

07.04.2015 09:43


Թուրքիայում ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մարզիկների ավտոբուսը գրոհելու պատճառով

Թուրքիայում ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մարզիկների ավտոբուսը գրոհելու պատճառով

Թուրքիայի սպորտի նախարարությունը և ֆուտբոլային լիգան որոշել են մեկ շաբաթով դադարեցնել երկրի ֆուտբոլի առաջնությունը «Ֆեներբահչե»–ի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա զինված հարձակման պատճառով։

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ մրցափուլի շրջանակներում «Ռիզեսպոր»–ի հետ խաղից հետո։ «Ֆեներբահչե»–ն 5։1 հաշվով հաղթանակ է տարել։

Օդանավակայան ուղևորվելիս անհայտ անձը որսորդական հրացանով կրակել է ավտոբուսի դիմապակուն, որի հետևանքով վարորդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Ավտոբուսի վրա նաև քարեր են շպրտել։

Նշվում է, որ ֆուտբոլիստները չեն տուժել, և օդանավակայան են հասել զրահապատ մեքենաներով և ոստիկանության ուղեկցությամբ։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտել է կատարվածը՝ այն համարելով ողջ թուրքական ֆուտբոլի դեմ ուղղված գրոհ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը