Աշխարհ

08.04.2015 12:55


Նալբանդյանն ու Լավրովը՝ Հայաստան Պուտինի այցելության մասին

Նալբանդյանն ու Լավրովը՝ Հայաստան Պուտինի այցելության մասին

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ՀՀ և ՌԴ արտաքին գեչատեսչությունների ղեկավարներ Էդ. Նալբանդյանը և Ս. Լավրովը Մոսկվայում մեկնարկած հանդիպմանը կքննարկեն մինչ այդ երկու երկրների առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

«Ուրախ ենք հերթական հանդիպման հնարավորության համար,–ասել է Լավրովը։–Մեր երկրների միջև գոյություն ունի շփման լայն օրակարգ, որը ներառում է երկկողմանի հարաբերությունները, ԵՏՄ ինտեգրումը, համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում, միջազգային կազմակերպությունների հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ–ի և ԵԱՀԿ–ի»։

Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև ընթանում է հաջող փոխգործակցություն ինչպես տնտեսական, այնպես էլ պաշտպանական և ռազմա–տեխնիկական ոլորտներում՝ հավելելով.

«Մենք կօգտվենք այս առիթից՝ կարծիքներ փոխանակելու տարածաշրջանային և, իհարկե, ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի վերաբերյալ»։

Լավրովն ու Նալբանդյանը կքննարկեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստության ընթացքը։

Պետությունների առաջնորդները կհանդիպեն նաև մայիսին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70–ամյա տարելիցի միջոցառմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը