Աշխարհ

12.04.2015 12:29


Բարաք Օբաման գովել է Հիլարի Քլինթոնին

Բարաք Օբաման գովել է Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը «հիանալի նախագահ» կլինի։ Ինչպես հաղորդում է «Associated Press»–ը, Օբաման նշել է, որ Քլինթոնն իրեն շատ է աջակցել նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին, իսկ նրա կատարած աշխատանքն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում «ակնառու» է անվանել։

ԱՄՆ նախագահի կարծիքով, եթե Քլինթոնը որոշի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա շատ լուրջ հիմնավորումներ կունենա։

Ենթադրվում է, որ Հիլարի Քլինթոնն իր նախընտրական արշավը կսկսի այսօրվանից։

Հիշեցնենք, որ 2008թ. նա մեկ անգամ իր թեկնածությունն առաջադրել է նախագահական ընտրություններում, սակայն պարտվել իր մրցակից Բարաք Օբամային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը