Աշխարհ

16.04.2015 03:35


Ճամպրուկով տղամարդը սպառնացել է պայթեցնել իրեն Դալյա Գրիբաուսկայտեի նստավայրի մոտ

Ճամպրուկով տղամարդը սպառնացել է պայթեցնել իրեն Դալյա Գրիբաուսկայտեի նստավայրի մոտ

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի նստավայրի մոտ ճամպրուկով մի տղամարդ սպառնացել է պայթեցնել իրեն։ Անմիջապես դադարեցվել է հարակից փողոցների երթևեկությունը, դեպքի վայր են ժամանել նաև հակաահաբեկչական վարչության ծառայողները, գերատեսչության աշխատակիցները տարհանվել են։ Անձամբ Դալյա Գրիբաուսկայտեն այդ ժամանակ իր նստավայրում չի եղել։

«РИА Новости»–ն հայտնում է, որ Լիտվայի հատուկ ծառայության մասնագետները բանակցություններ են սկսել տղամարդու հետ, և, ի վերջո, հաջողվել է նրան վնասազերծել և ձերբակալել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը