Աշխարհ

16.04.2015 09:20


ՌԴ–ն և Պակիստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը

ՌԴ–ն և Պակիստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը

Ռուսաստանը և Պակիստանը մոտ ժամանակներս մտադիր են ընդլայնել ռազմական համագործակցությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջ Մուհամմադ Ասիֆին հղումով։

«Մենք պայմանավորվել ենք ռազմական համագործակցության ընդլայնման մասին ինչպես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այնպես էլ զինծառայողների ուսուցման»,–նշել է Ասիֆը։

Նախարարը նման հայտարարություն է արել Մոսկվայում, որտեղ ապրիլի 16–17–ը կոնֆերանս կանցկացվի միջազգային անվտանգության հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը