Աշխարհ

29.04.2015 10:23


Տեղի է ունեցել Նազարբաևի երդմնակալության արարողությունը

Տեղի է ունեցել Նազարբաևի երդմնակալության արարողությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր՝ 5-րդ անգամ անընդմեջ, պաշտոնապես ստանձնել է նախագահի լիազորությունները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»–ը, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում:

Ձեռքը դմելով Սահմանադրության վրա՝ Նազարբաևը երդվել է ծառայել իր ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Սահմանադրությանն ու օրենքներին, բարեխղճորեն կատարել իր ստանձնած պարտավորությունները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

Հիշեցնենք, որ Նազարբաևն այս կիրակի անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր ձայների 97,75 տոկոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը