Լրահոս

03.02.2011 13:44


Դիմավորե՛ք՝ նոր կուսակցություն

Դիմավորե՛ք՝  նոր կուսակցություն

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանի ասուլիսը։ Ներկայացնելով կուսակցությունը՝ նա նշել է, որ կուսակցությունը դեռ գրանցված չէ, սակայն ինքը հուսով է, որ առանց խնդիրների շուտով կգրանցվի։ Կուսակցությունը, նրա խոսքերով, ստեղծվել է հետևյալ գաղափարախոսությունների հիման վրա՝ ազգային, ազատական, ժողովրդավարական։

Ղոնաղչյանը նշել է, որ կուսակցությունն աջ կենտրոնամետ է, ընդդիմադիր է և մասնակցելու է 2012թ. խորհրդարանական ընտրություններին։

-Պոտենցիալ դաշնակից տեսնում եմ ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ակտիվ կուսակցություններին և միավորներին։ Կարծում եմ, որոշ ժամանակ հետո այդ դաշտում մենք կունենանք մեր դերակատարությունը, ինչից հետո նաև այն կուսակցություններն ու միավորները, որոնք կլինեն այդ դաշտում կգնահատեն մեզ հետ համագործակցելու իրենց հնարավորությունը,- ասել է Սիմոն Ղոնաղչյանը՝ ընդգծելով, որ ասելով բոլորին, նկատի ունի նաև ՀԱԿ-ին։

Նրա խոսքերով կուսակցությունը բազմամարդ չի լինելու, քանի որ իրենց գլխավոր սկզբունքը զորակցության սկզբունքն է՝ ունենալ շատ համակիրներ ու զորակիցներ՝ անդամների նվազագույն քանակով։ Բազմանդամ կուսակցությունն, ըստ նրա, հսկայական ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, դժվար կառավարելի է ու ծախսատար։

Ներկա դրությամբ կուսակցությունն ունի 262 անդամ:

Պատեհապաշտների համար Սիմոն Ղոնաղչյանը կուսակցությունը գրավիչ չի համարում, քանի որ չունի բավական ռեսուրսներ։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը