Աշխարհ

08.05.2015 09:45


Պենտագոնը հաստատել է սիրիական ընդդիմությանը մարզելու մասին տեղեկատվությունը

Պենտագոնը հաստատել է սիրիական ընդդիմությանը մարզելու մասին տեղեկատվությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հաստատել է այն տեղեկատվությունը, որ ամերիկյան զինծառայողներն սկսել են սիրիական ընդդիմության մի փոքր խմբի մարտական պատրաստվածության բերել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու համար։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Քարթերը նշել է, որ համաձայն նախագծի՝ սկսվել են մոտ 90 կադրի մարզումները։

Ավելի վաղ «Գազետա»–ի՝ ամերիկյան ռազմական գերատեսչության աղբյուրը հայտնել էր, որ սիրիական ապստամբների մարզումներն սկսվել են Հորդանանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը