Աշխարհ

08.05.2015 10:53


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արսեն Բաղդասարյանին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արսեն Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում ապրիլի 30-ին այցելել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ռազմագերուն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։

«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց բնակության պայմանների եւ վերաբերմունքի դիտարկում անցկացնի, եւ կապ ապահովի բանտարկյալների եւ նրանց հարազատների միջեւ»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը