Աշխարհ

14.05.2015 20:22


Նյու Յորքում մոլագարը մուրճով հարձակվել է անցորդների վրա (տեսանյութ)

Նյու Յորքում մոլագարը մուրճով հարձակվել է անցորդների վրա (տեսանյութ)

Նյույորքյան ոստիկանները կրակ են բացել մոլագարի վրա, որն օրը ցերեկով մուրճով հարձակվել է անցորդների վրա։

Անմիջապես Մանհեթթենի կենտրոնում տղամարդը մոտեցել է իր զոհերին, մուրճով հարվածել նրանց գլխին ու փախել հանցագործության վայրից։

Մի քանի ժամվա ընթացքում ագրեսորի գործողություններից տուժել են երկու տղամարդ և երկու կին։

Այդ հարձակումներից մեկն արձանագրել է փողոցային տեսախցիկը։ Ստորև ներկայացված առաջին տեսանյությում երևում է՝ ինչպես է սևամորթ տղամարդը հետևից մոտենում երիտասարդ զույգին, թափով բարձրացնում ձեռքն ու ուժգին հարվածում աղջկա գլխին, որից հետո փախչում է։

Նյու Յորքի ոստիկանները, նայելով տեսանյութը, սկսել են որոնել վտանգավոր հանցագործին։ Չարագործը հայտնաբերվել է Մանհեթթենի կենտրոնում։ Երբ երկու սպա մոտեցել է նրան, մոլագարը մուրճով հարձակվել է նրանցից մեկ վրա, որը կին է եղել։ Ի պատասխան՝ զուգընկերը կրակ է բացել հանցագործի վրա։ Այս տեսարանը ևս նկարահանվել է փողոցային տեսախցիկով։

Ավելի ուշ ականատեսները պատմել են, որ հինգ կրակոց են լսել, սակայն ոստիկանության կոմիսար Բիլլ Բրաթթոնը հայտարարել է, որ միայն երկու փամփուշտ է դիպել նշանակետին։ Կասկածյալը՝ 30–ամյա Դևիդ Բարիլը, հոսպիտալացվել է ծանր վիճակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը