Աշխարհ

16.05.2015 08:05


Արջն ու ամերիկացին վախեցրել են իրար՝ հայտնվելով դեմ–դիմաց (տեսանյութ)

Արջն ու ամերիկացին վախեցրել են իրար՝ հայտնվելով դեմ–դիմաց (տեսանյութ)

Բարիբալը կամ սև արջը պատահաբար հայտնվել է ԱՄՆ բնակչի բակում։ Հանդիպելով իրար՝ կենդանին ու ամերիկացին անակնկալի են եկել ու վախեցրել իրար։ Կատարվածը տեսախցիկով արձանագրած ականատեսը չի հստակեցրել՝ որտեղ է եղել այդ հանդիպումը։

Խմիչքը ձեռքին տղամարդը դուրս էր եկել տնից՝ վայելելու լավ եղանակը, և չէր սպասում, որ քիթ քթի կհանդիպի արջին։ Հանդիպմանն անպատրաստ էր նաև ամերիկացու բակում զբոսնող անտառային հյուրը։ Տանտերն ու կենդանին մի պահ պապանձվել են, ապա կտրուկ շրջվել ու փախել տարբեր ուղղություններով։

Դժբախտաբար, այսպիսի հանդիպումները ոչ միշտ են նման զվարճալի ավարտ ունենում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը