Աշխարհ

16.05.2015 19:15


Չինացի ոստիկանը կրակել է ընդդիմադիր գործչի վրա վերջինի երեխաների ներկայությամբ (տեսանյութ)

Չինացի ոստիկանը կրակել է ընդդիմադիր գործչի վրա վերջինի երեխաների ներկայությամբ (տեսանյութ)

Ողբերգությունը տեղի է ունեցել չինական Հարբին քաղաքի երկաթգծի կայարանում։ Ոստիկանը կրակել է իր վրա փայտով հարձակված աղմկող ուղևորին։ Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «South China Morning Post»–ին հղումով։

Ուշագրավ դեպքը տեղի է ունեցել դեռ մայիսի 2–ին, սակայն լրագրողները միայն այժմ են հրապարակել կատարվածը։ 45-ամյա ընդդիմադիր գործիչ Սյու Չանխեն փակել է կայարանի մուտքը, ոստիկանության սպա Լի Լեբինի միջամտությունը ցանկալի արդյունք չի տվել։ Այնուհետև Չանխեն մոտ երկումետրանոց փայտով հարձակվել է իրավապահի վրա։ Այդ պահին ընդդիմադիրի հետ էին նաև նրա մայրն ու երկու երեխան։

Երբ լարվածությունը հասել է իր գագաթնակետին, չինացին ոստիկանի վրա է նետել իր փոքրիկ աղջկան, ապա վայր գցել Լեբինի գլխարկն ու հարվածել դեմքին։ Դրանից հետո իրավապահը զենք է կիրառել։ Չանխեն ընկել է ուղևորների նստարանին և կորցրել գիտակցությունը։ Ամեն ինչ ավարտվել է զայրացած մոր հարվածով։ Ժամանած բժիշկներն արձանագրել են Չանխեի մահը։

Ընդդիմադիր գործչի ընտանիքի փաստաբանը պնդում է, որ տարածված տեսանյութն ամբողջությամբ չի բացահայտում կատարվածը՝ չի բացատրում երեք երեխայի հոր նման արարքի պատճառները։ Ըստ փաստաբանի՝ քաղաքային իշխանությունները միտումնավոր են սադրել Չանխեին, որը վաղուց հայտնի էր իբրև տեղական պաշտոնյաների քննադատ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը