Լրահոս

18.05.2015 15:37


«Հրազդան» ՔԿՀ–ում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են կանաչավուն չոր զանգված

«Հրազդան» ՔԿՀ–ում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են կանաչավուն չոր զանգված

Մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ա.-ի համար քաղաքացի Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը