Աշխարհ

20.05.2015 03:14


Բրիտանացի գիտնականներն ապացուցել են տղամարդկանց գոյության անհրաժեշտությունը

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են տղամարդկանց գոյության անհրաժեշտությունը

Արևելյան Անգլիայի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրություն են անցկացրել, որի նպատակն է եղել պարզել՝ ինչու է բնությունը ստեղծել երկու տարբեր սեռ։

Ինչպես ցույց են տվել բզեզների փորձարկումների արդյունքները, տղամարդը հարկավոր է ոչ միայն սերնդափոխությունն ապահովելու համար, այլ նաև տեսակի կենսական ուժերը պահպանելու՝ ապահովելով ժառանգների գենետիկական առողջությունը։

Փորձարկման ընթացքում գիտնականները սահմանափակել կամ ավելացրել են ալյուրի բզեզների սեռային կազմը։ Առանձին դեպքերում 90 որձին միայն 10 էգ է ընկել, որի արդյունքում էգերը հնարավորություն են ունեցել «խոտանել» որձերին։

Բզեզների հաջորդ 50 սերունդների գենետիկայի և առողջության հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան շատ որձ է եղել, այնքան դրանք ավելի բարվոք ցուցանիշներ են արձանագրել։ Ինչպես գրում է «RT»–ն, մրցակցությունը բեղմնավորվելու համար բարձրացրել է տեսակի կենսունակությունը։

Հետազոտողներից Մեթ Հեյջի խոսքերով՝ տղամարդկանց մրցակցությունը կարևորվում է գենետիկորեն առողջ սերունդ ստեղծելու համար։

«Սեռային ընտրությունը կարծես զտիչ լինի, որը դեն է նետում բոլոր վնասակար գենետիկական մուտացիաները և օգնում տեսակին ծաղկել ու խուսափել ոչնչացումից երկարաժամկետ հեռանկարում»,– ասել է գիտնականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը