Աշխարհ

21.05.2015 09:50


Ռուսները 5,7 հազ տուն են գնել թուրքական Ալանյա շրջանում

Ռուսները 5,7 հազ տուն են գնել թուրքական Ալանյա շրջանում

ՌԴ քաղաքացիները 5 712 տուն են գնել թուրքական Ալանյա շրջանում։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ թուրքական ԶԼՄ–ին հղումով։

«Արտասահմանցիների կողմից գնված բնակարանների մեծ մասը պատկանում է ռուսներին՝ 5 712, որոնց հաջորդում են նորվեգացիները և գերմանացիները՝ համապատասխանաբար 5 616 և 4 337 բնակարանով», –հայտարարել է Ալանյայի ղեկավար Հասան Թանրիսևենը։

Իշխանությունները մտավախություն ունեին, որ ռուսների ֆինանսական խնդիրները կբերեն պահանջարկի նվազման, սակայն դա տեղի չի ունեցել։

«Անցյալ տարի արտասահմանցիներին վաճառված անշարժ գույքի մոտ մեկ քառորդը գնվել է ռուսների կողմից»,–հստակեցրել է պաշտոնյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը