Աշխարհ

25.05.2015 19:30


Չինացի պաշտոնյաներին դաստիարակչական էքսկուրսիայի են տանում բանտեր

Չինացի պաշտոնյաներին դաստիարակչական էքսկուրսիայի են տանում բանտեր

Չինական իշխանությունները պաշտոնյաների և նրանց ընտանիքների համար էքսկուրսիաներ են կազմակերպում տեղական բանտեր, որտեղ նրանք կարող են հանդիպել կոռուպցիայի մեղադրանքով դատված իրենց նախկին գործընկերներին և ավելի լավ գիտակցել նման հանցագործության հետևանքները։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի կոմկուսի կենտրոնական հանձնաժողովը։

Մայիսին Շիյան քաղաքում ավելի քան 70 կուսակցական ղեկավար և պետական պաշտոնյաներ՝ կանանց հետ, «դաստիարակչական նկատառումներով» այցելել են կոռուպցիոն գործիչների համար նախատեսված տեղական բանտեր և այնտեղ մնացել մի ամբողջ օր։

«Իր պատիժը կրող նախկին գործընկերոջը տեսնելը, որը խորապես զղջում է իր արածների համար, հիանալի ազդեցություն է ունենում»,– մեջբերում է «Չժունգո ժիբաո» թերթը «դաստիարակչական էքսկուրսիային» մասնակցած քաղաքային վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը։

2012–ին ՉԺՀ–ում «5–րդ սերնդի» իշխանության գալով՝ Չինաստանի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի գլխավորությամբ, երկրում սկիզբ առավ հակակոռուպցիոն արշավ, որի արդյունքում բանտերում հայտնվեցին հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Չինաստանի կոմկուսի կենտկոմի մշտական հանձնաժողովի քաղբյուրոյի նախկին անդամ Չժոու Յունկանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը