Աշխարհ

01.06.2015 11:58


ՔԿ–ն տեսագրություն ունի Նեմցովի գործով դերակատարների վերաբերյալ

ՔԿ–ն տեսագրություն ունի Նեմցովի գործով դերակատարների վերաբերյալ

Քննչական կոմիտեի ենթակայության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում արձանագրված են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր դերակատարները։ Ինչպես գրում է «Ռոսբալտ»–ը, տեսագրությունն արվել է փետրվարի 28–ին և մարտի 1–ին՝ օդանավակայանում տեղադրված տեսանկարահանող սարքերով։

Առաջին կադրերից երևում է՝ ինչպես են Անզոր Գուբաշևը և Բիսլան Շավանովը ժամանում օդանավակայան, ապա մայրաքաղաքից միասին մեկնում Գրոզնի։ Հաջորդ օրը տեսախցիկներն արձանագրել են օդանավակայան երեք անձի ժամանումը՝ Ռուսլան Հերեմեևի, Զաուր Դադաևի և Ռուսլան Մուհուդինովի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զաուր Դադաևի պաշտպանը հերքել է նրա տանը Մակարով տեսակի ատրճանակի հայտնաբերման մասին տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը