Լրահոս

01.06.2015 19:52


Դրամապանակի գողերը հայտնաբերվել են

Դրամապանակի գողերը հայտնաբերվել են

Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ թիվ 205 երթուղայինում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 27/1 տան մոտից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Արթուր Տ.-ն և 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ն:
Նրանք խոստովանել են կատարածը:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը