Աշխարհ

04.06.2015 18:40


Խոհանոցի պատի արյան հետքերով բացահայտվել է հարևանի մահը (լուսանկար)

Խոհանոցի պատի արյան հետքերով բացահայտվել է հարևանի մահը (լուսանկար)

Սարսափազդու դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի Միդվեսթ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, ամերիկացի Թոմաս Քենեդին տարօրինակ հետքեր է հայտնաբերել իր խոհանոցի պատին: Սկզբից Քենեդին պարզապես սպունգով մաքրել է հետքերը, սակայն երբ նրանք նորից են հայտնվել, տղամարդը ոստիկանություն է կանչել: Իրավապահ մարմնի աշխատակիցը հաստատել է, որ պատին հայտնված հետքերը ոչ այլ ինչ են, քան արյուն: Սարսափելի բացահայտումն անելուց հետո տղամարդիկ բարձրացել են հարևանի տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դին:

Նախնական տվյալներով` տղամարդն ընկել և գլխի մահացու վնասվածքներ է ստացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը