Աշխարհ

05.06.2015 15:26


Պորոշենկոն չի մասնակցի գեյ շքերթին

Պորոշենկոն չի մասնակցի գեյ շքերթին

Այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցրել են «Հավասարության քայլերթի» մասին, որը հունիսի 6–ին անց են կացնելու սեռական փոքրամասնությունները։

«Ես դրան վերաբերվում եմ՝ ինչպես քրիստոնյա, և ինչպես երկրի եվրոպացի նախագահ։ Կարծում եմ, որ դրանք միանգամայն համադրելի երևույթներ են»,–ասել է Պորոշենկոն։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Միաժամանակ, նա հավելել է, որ անձամբ ինքը չի մասնացելու այդ միջոցառմանը։

«Բայց ես այդ երթը խոչընդոտելու որևէ հիմք չեմ տեսնում, քանի որ դա Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է»,–եզրափակել է Պորոշենկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը