Աշխարհ

08.06.2015 11:28


Սիրիացի զինվորականները հետ են մղել ԻՊ գրոհը քուրդ աշխարհազորայինների օգնությամբ

Սիրիացի զինվորականները հետ են մղել ԻՊ գրոհը քուրդ աշխարհազորայինների օգնությամբ

Սիրիական Հասեկեի շրջանում իսլամական զինյալների գրոհը հետ է մղվել քրդական աշխարհազորայիններից կազմված ջոկատի օգնությամբ։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «САНА»–ին հղումով։

Զինված ուժերը քրդերի հետ լիովին վերականգնել են վերահսկողությունը Հասեկեի հարավային Էլ–Ուաթուաթիա և Էլ–Ալյա գյուղերում։ Ռազմական գործողությունների ընթացքում իսլամիստների մեծ մասը ոչնչացվել է։

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ ԻՊ զինյալները 2 կմ նահանջել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը