Աշխարհ

08.06.2015 17:45


Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Պուտինը շնորհավորել է Էրդողանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինը շնորհավորել է Էրդողանին «խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ»։

Նրանք նաև քննարկել են երկկողմ համագործակցությանը, էներգետիկ ոլորտում համատեղ խոշոր նախագծերը կյանքի կոչելու խնդիրներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական ինտենսիվ շփումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը